Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Մայիսին կմեկնեն Նահանգներ

Մայիսին կմեկնեն Նահանգներ
01.04.2016 | 12:05

Բելառուսի ընտրանու հետ հանդիպումով մարզական տարին սկսած ֆուտբոլի Հայաստանի ընտրանին մայիսին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ կունենա երկու ընկերական հանդիպում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի տեղեկացմամբ` մրցակիցներն են լինելու Գվատեմալայի ու Սալվադորի հավաքականները: Այս հանդիպումներով էլ կավարտվի 2018 թվի աշխարհի առաջնությանը մեր հավաքականի նախապատրաստական աշխատանքների փուլը, և կսկսվի պաշտոնական հանդիպումների փորձությունը: Պաշտոնական առաջինում մեր ընտրանին սեպտեմբերի 4-ին կհյուրընկալի Դանիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 8-ին, դարձյալ սեփական հարկի տակ, կմրցի Ռումինիայի ընտրանու հետ: Հասկանալի պատճառներով չենք անդրադառնում Բելառուսի հետ մերոնց ունեցած հանդիպմանը, թեպետ այդպիսի դժգույն խաղով 0:0-ն պարզապես գերազանց արդյունք կարելի է համարել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ